25 սեպտեմբերի 2009 - 12:35 AMT
Ամերիաբանկում շարունակվում են աշխատանքներն «անօրգանական աճի» ուղղությամբ
Ամերիաբանկում շարունակվում են աշխատանքներն «անօրգանական աճի» ուղղությամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: «Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում եւ հաշվառում ենք բոլոր կորպորատիվ բանկերը, որոնց թվում կան նաեւ առաջնային բանկեր, որոնց հետ մենք կցանկանայինք միավորվել: Սակայն դեռեւս չկա կոնկրետ բանկ, որի հետ մենք կկարողանայինք հասնել կոնկրետ համաձայնության մակարդակի»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ դիտարկում է առաջիկայում կազմակերպության վարկային ձեռք բերման հնարավորությունը: «Մեր վերլուծաբանները սերտորեն ուսումնասիրում են այդ հնարավորությունը, եւ մոտ ապագայում, հավանաբար, մենք կգնենք որեւէ վարկային կազմակերպության պորտֆելը»,-ասել է Հանեսյանը: