25 սեպտեմբերի 2009 - 15:13 AMT
Ավելի շուտ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քան կլուծվի Ղարաբաղի հարցը
Ղարաբաղյան հակամարտության լուծումը կհակասի գերտերությունների շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով, ոչ ոքի համար շահավետ չէ, որ ստատուս-կվոն խախտվի: Հայկական կողմը երբեք չի ստորագրի մի փաստաթուղթ , որտեղ կասվի, թե Լեռնային Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում եւ հակառակը: «Ղարաբաղյան հարցը ոսկե ձու է գերտերությունների համար: Ավելի շուտ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քան կլուծվի Ղարաբաղի հարցը»,-ասել է «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդը: