25 սեպտեմբերի 2009 - 16:46 AMT
Արամ Հարությունյան. Ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ անկեղծ է
Ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ անկեղծ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը` մեկնաբանելով Դաշնակցություն կուսակցության բողոքի ակցիան հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման առիթով:

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը օժանդակել է Դաշնակցության դիրքորոշումը` հայտնելով, որ շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն հստակ արտահայտի իր դիրքորոշումը եւ ոչ մեկին չզիջի այդ հարցում: Բոլորը պետք է հասկանան, որ երկիրը գերխնդիր ունի, որը պետք է լուծում ստանա»,- ասել է Արամ Հարությունյանը:

Նա այդ գործընթացում առանձնահատուկ նշանակություն է տվել նաեւ Սփյուռքին եւ ողջունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը. նա հոկտեմբերի մեկից սկսելու է հայկական համայնքներ այցելել: Հարությունյանը նաեւ ընդգծել է, որ ներկա իրադրության մեջ Դաշնակցությունը Սփյուռքի բարձրախոսն է: