25 սեպտեմբերի 2009 - 17:24 AMT
Երեւանում կանցնի ՆԱՏՈ-յի Հատուկ Կոմիտեի երկօրյա նիստ
Սեպտեմբերի 28-ից 30-ը Երեւանում կանցնի ՆԱՏՈ-յի Հատուկ Կոմիտեի երկօրյա նիստ:

Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության մամլո ծառայությունը, առաջիկա նիստին կքննարկվեն ահաբեկչությանը, ծայրահեղականությանը եւ անօրինական միգրացիային վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կքննարկվեն ՆԱՏՈ-յի արտաքին կապերի վարչության եւ համագործակցության հետ կապված հարցեր:

Նիստին կմասնակցեն 32 ներկայացուցիչներ ՆԱՏՈ-յի անդամ 21 երկրներից:

Նիստը կազմակերպվել է ՆԱՏՈ-յի Հատուկ Կոմիտեի եւ Հայաստնաի Ազգային Անվտանգության Ծառայության կողմից:

Նիստի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրված են ներկայացուցիչներ Հայաստանի Պաշտպանության նախարարությունից, Ոստիկանությունից, Արտաքին Գործերի Նախարարությունից, Արտակարգ Իրավիճակների Վարչությունից եւ Անվտանգության խորհրդից: