25 սեպտեմբերի 2009 - 19:19 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է զարգացնեն համագործակցությունը զանազան ուղղություններով
Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ՎյաչեսլավԿովալենկոյին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների առկա մակարդակը:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, ակտիվ համագործակցում են տարբեր ուղղություններով: Սերտ համագործակցություն է ձեւավորվել նաեւ երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ: Կողմերը համակարծիք են եղել Հայաստանիեւ Ռուսաստանի միջեւանվտանգության, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտության հարցում:

Դեսպանն Արթուր Բաղդասարյանին է փոխանցել Ռուսաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամլո գրասենյակը: