25 սեպտեմբերի 2009 - 19:39 AMT
Ամերիաբանկի լիզինգային գործարքների առաջնային ոլորտները կլինեն տրանսպորտը եւ գյուղատնտեսությունը
Առաջիկայում Ամերիաբանկի լիզինգային գործարքների առաջնային ոլորտները կլինեն տրանսպորտը եւ գյուղատնտեսությունը, հայտարարեց լրագրողներին Ամերիաբանկի Տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Մեր կարծիքով, գյուղատնտեսությունը եւ տրանսպորտը զարգացման մեծ ներուժ ունեն»,-ասաց նա:

Միաժամանակ նա նշեց, որ մինչեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լիզինգը հիմնականում զարգանում էր շինարարության ոլորտում, «ներկայումս դիտվում է որոշ անկում, մասնավորապես շինանյութի ոլորտում»:

Բացի այդ, նրա խոսքերով հեռանկարում առաջնային կլինի նաեւ լիզինգային ծառայությունների տրամադրումը էներգետիկայի ոլորտին, որը ավելի քիչ ռիսկային է, քան ուրիշ ոլորտները»: