25 սեպտեմբերի 2009 - 19:54 AMT
Իգոր Կլիմկո. Այս գումարն իր մեջ չի ներառում ընկերության աշխատակիցների աշխատավարձերը, այն ուղղորդվել է բացառապես ընկերության ենթակառուցվածքի կառուցմանը եւ վերակառուցմանը
ԱրմենԹել (առեւտրային ապրանքանիշը Beeline) ընկերության կողմից 2007-2009թթ-ին Հայաստնաի հեռահաղորդակցության ոլորտում կատարած ներդրումները կազմել
են ավելի քան 180 մլն դոլար: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ԱրմենԹել ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով` այս թիվն իր մեջ չի ներառում ընկերության աշխատակիցների աշխատավարձերը, այն ուղղորդվել է բացառապես ընկերության ենթակառուցվածքի կառուցմանը եւ վերակառուցմանը: