25 սեպտեմբերի 2009 - 20:59 AMT
ԱՄՆ-ի հայ համայնքը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ դեսպանին
ԱՄՆ-ում Քաղաքական կուսակցությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու թեմերի ներկայացուցիչները ԱՄՆ-ում, այցելել են Հայաստանի դեսպանություն, որտեղ
հանդիպել են դեսպան Թաթուլ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայերը կիսվել են իրենց մտահոգություններով` կապված հայ - թուրքական
հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հնարավոր ստորագրման հետ:

Հանդիպման ընթացքում Թաթուլ Մարգարյանին փոխանցվել է նամակ, որում հայ համայնքի ներկայացուցիչները մերժում են պատմական իրադարձությունների քննարկման գաղափարը եւ նշում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է նախապայման ցանկացած բանակցությունների սկզբի համար: ԱՄՆ-ի հայ համայնքը նաեւ վստահ է նրանում, որ Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ սահմանի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է արդարության համար պայքարից, հաղորդում է Asbarez.com-ը: