25 սեպտեմբերի 2009 - 22:03 AMT
Հայաստանում գրանցվել է «պայթյունային» պահանջարկ ինտերնետի նկատմամբ
Հայաստանում գրանցվել է «պայթյունային» պահանջարկ ինտերնետի նկատմամբ: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «ԱրմենԹել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ընկերության ղեկավարը մասնավորապես նշեց, որ Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող ինտերնետի ծավալն այսօրվա դրությամբ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 4.5 անգամ: Ընդ որում, վերջերս թողարկված 3G տեխնոլոգիայով եւ USB մոդեմի միջոցով սպառվող ինտերնետի ծավալներն այսօրվա դրությամբ
ավելանում են միջինը 2 անգամ մեկ շաբաթում: