26 սեպտեմբերի 2009 - 16:34 AMT
Սերժ Սարգսյանն ու Արամ I-ը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Սեպտեմբերի 26-ի առավոտյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Կաթողիկոս Մեծ Տանն Կիլիկիո Արամ I-ի հետ: Հաջորդ շաբաթ ՀՀ ղեկավարը դեպի հայկական համայնքներ իր համահայկական ուղեւորության շրջանակներում կայցելի Լիբանան, որտեղ կհանդիպի Արամ I-ի հետ, հաղորդում է Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը: