26 սեպտեմբերի 2009 - 17:48 AMT
ԵՄ-ն Հայաստանին առաջարկել է կնքել ասոցացված համաձայնագրեր
Սեպտեմբերի 26-ին կայացելէԵվրոպականկառույցների հետՀայաստանիպետականմարմինների համագործակցությունըհամակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որըվարելէՀայաստանի Ազգայինանվտանգությանխորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Քննարկվել են «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի» իրականացմանը վերաբերող հացեր: Նշվել է, որ ծրագրով վեց հիմնական` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության եւ սոցիալական, ֆինանսատնտեսական եւ առեւտրային ուղղություններով նախատեսված 197 գործողությունների իրականացման համար ստեղծվել են 20 աշխատանքային խմբեր, որոնք արդյունավետ աշխատում են:

Հայաստան-Եվրամիությունասոցացման համաձայնագրերի կնքման շուրջ վարվող բանակցությունների ընթացքը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Նա նշել է, որ Եվրոպական միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանին առաջարկվում է նոր ասոցացված համաձայնագրեր կնքել:

Եվրամիության խորհրդատվականխմբի փորձագետներին կցվածգերատեսչություններիներկայացուցիչները գոհունակությունեն հայտնելփորձագետների հետհամագործակցությանարդյունքներից:

Մարդու իրավունքների պաշտպանԱրմենՀարությունյանի առաջարկովստեղծվել էաշխատանքային խումբ, որը կքննարկի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ եւրոպացի փորձագետների մշակած օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:

Եվրոպական հարեւանությանքաղաքականության շրջանակում հանձնաժողովը կարեւորել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի արդյունավետ իրականացումը, նոր խորացված պայմանագրային հարաբերությունների հաստատման, ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: