26 սեպտեմբերի 2009 - 18:02 AMT
ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Բելառուս է մեկնում մասնակցելու «Արեւմուտք-2009» զորավարժություններին
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ըԲելառուս կմեկնի Հայաստանի Ազգայինանվտանգությանխորհրդի քարտուղարԱրթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու«Արեւմուտք-2009» օպերատիվ ռազմավարական զորավարժություններին եւ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

«Արեւմուտք-2009» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների բացումը կկատարեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Սեպտեմբերի 30-ին կկայանաանվտանգությանխորհրդի քարտուղարներինեղկազմով նիստը, որին կհետեւիընդլայնված կազմով նիստը:

Հոկտեմբերի 1-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը: