28 սեպտեմբերի 2009 - 12:30 AMT
Էրդողանը հաստատել է Արձանագրությունների ստորագրման ամսաթիվը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաստատել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երկու երկրների արտգործնախարարներ Ահմեդ Դավուդօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի միջեւ տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ըստ Էրդողանի, ստորագրումից հետո Արձանագրությունները կներկայացվեն երկու երկրների խորհդարանների վավերացմանը, հաղորդում է AFP-ն:

Արձանագրություններով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ եւ բացել հայ-թուրքական սահմանը: