28 սեպտեմբերի 2009 - 12:41 AMT
Ալեքսանդր Սոտնիչենկո. Թուրքիան հայտնվել է երկու կրակի արանքում
Այժմ Թուրքիան փորձում է խուսանավել իր սեփական ու Ադրբեջանի շահերի միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն հակասում Ադրբեջանի շահերին: «Չգիտեմ Հայաստանի խորհրդարանն ինչպես, սակայն Թուրքիայի խորհրդարանը հանդես է գալիս Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օգտին»,-ասել է Ալեքսանդր Սոտնիչենկոն` մեկնաբանելով այն փաստը, որ Արձանագրությունները հայտնվել են քննադատության կիզակետում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Ընդ որում ռուս փորձագետը նշել է, որ իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը կողմ է հանդես գալիս հայ-թուրքական հարաբերություններին: «Ըստ իս, Արձանագրությունները կվավերացվեն»,-ասել է Սոտնիչենկոն` հավելելով, որ Թուրքիայի խորհրդարանում կա նաեւ քրդական խմբակցություն, որը դրական է վերաբերվում երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Հայ-թուրքական արձանագրությունները պետք է ստորագրվեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին: