28 սեպտեմբերի 2009 - 14:18 AMT
Հայ-Ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումը տեղի կունենա սեպտեմբ երի 29-ին
Ս.թ. սեպտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի կողմից կանցկացվի սահմանագծի հերթական դիտարկում, որից հետո Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: