28 սեպտեմբերի 2009 - 15:46 AMT
Սփյուռքը չի ցանկանում, որպեսզի ՀՀ նախագահի այցը վերածվի PR-ակցիայի
Սփյուռքը չի ցանկանում, որպեսզի ՀՀ նախագահի այցը վերածվի PR-ակցիայի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ԱՄՆ-ի Հնչակյան Սոցիալ ժողովրդավարական կուսակցության ղեկավար Համբիկ Սարաֆյանը: Նրա խոսքերով, սփյուռքը վստահ է, որ ԶԼՄ-ները սխալ կներկայացնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սփյուռքի ներկայացուցիչների հանդիպումը: «Հայկական ԶԼՄ-ների մոտ սովորություն կա «գեղեցիկ» ներկայացնել հանդիպումը եւ ասել, որ նախագահի եւ սփյուռքի կարծիքները համընկնում են, սակայն մեր ներկա դիրքորոշումը մնում է «կուլիսների ետեւում», - ասաց Համբիկ Սարաֆյանը, ավելացնելով, որ նախագահի այցը կունենար բոլորովին այլ իմաստ, եթե այն կայանար երեք անիս առաջ:

Հոկտեմբերի 1-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է մեկ շաբաթվա այցերը Փարիզի, Նյու Յորքի, Բեյրութի, Լոս Անջելեսի եւ Դոնի Ռոստովի հայ համայնքները:

Սաֆարյանը նաեւ հայտնեց, որ հոկտեմբերի 27-ն Լոս Անջելեսում կուսակցությունը կազմակերպեց բողոքի ակցիա հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրության դեմ: