28 սեպտեմբերի 2009 - 20:08 AMT
«ՀայՌուսգազարդը» «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգեց մինչեւ 2010թ. մարտի 1-ը
Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2010թ. մարտի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան», հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաորդագրության մեջ, այն բնակիչները, որոնք մինչեւ 2010թ. մարտի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու այդ պայմանագրով նախատեսված ժամկետում կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից: