28 սեպտեմբերի 2009 - 21:03 AMT
Թուրքիան եւ Էստոնիան նշում են Արարատ լեռան առաջին մագլցումը
Հոկտեմբերի 4-6-ն Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաէտն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում: Հոկտեմբերի 5-6-ն Անկարայում նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Եվրամիության գործերով պետնախարար Էգեմեն Բագիսի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն էստոնաթուրքական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները:

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Պաէտը Թուրքիայի մշակույթի նախարար Էրթօղրուլ Գյունայն էստոնացի գիտնական, ֆիզիկայի պրոֆեսոր եւ Տարտուսի համալսարանի ռեկտոր Յոհան Յակոբ Ֆրիդրիխ Վիլգելմ Պարոտի եւ նրա աշակերտ, գրող Խաչատուր Աբովյանի կողմից առաջին անգամ Արարատ լեռը մագլցելու 180-ամյակին նվիրված ցուցահանդես կբացի Բայազեթում «Իշակ-փաշայի» ամրոցում:

Հոկտեմբերի 5-ին մի խումբ էստոնացի եւ թուրք լեռնագնացներ խորհրդանշական կերպով կկրկնեն Պարոտի ուղին: Նախատեսվում է Արարատ մագլցել հոկտեմբերի 9-ին, հաղորդում է Էստոնիայի ԱԳՆ-ը: