29 սեպտեմբերի 2009 - 21:05 AMT
Հայ - թուրքական արձանագրությունները շուտով կքննարկվեն թուրքական խորհրդարանում
Թուրք պատգամավորները հոկտեմբերի 1-ին բացվող նոր նստաշրջանում կքննարկեն թուրքական կառավարության «ժողովրդավարական նախաձեռնությունների» հետ կապված հարցերը. վերջերս հրապարակված հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները եւ Հայաստանի հետ սահմանի բացումը: Արձանագրությունները կքննարկվեն նախ արտաքին հարաբերությունների կոմիտեում, այնուհետեւ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում (TBMM): Այս մասին հաղորդում է Anatolian News Agency-ն: