29 սեպտեմբերի 2009 - 22:35 AMT
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Տորբյորն Յագլանդը
Սեպտեմբերի 29-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) ընտրեց Տորբյորն Յագլանդին(Նորվեգիա) գլխավոր քարտուղարի պաշտոնին հինգ տարվա պաշտոնավարման ժամկետով:

Տորբյորն Յագլանդը ստացավ է 165 ձայն (բացարձակ մեծամասնություն) ընտրությունների առաջին փուլում, իսկ Վլոձիմեժ Չիմոշեւիչը (Լեհաստան)` 80 ձայն: Ընդհանուր առմամբ տրվել է 245 ձայն:

Տորբյորն Յագլանդը եղել է նորվեգական խորհրդարանի նախագահը 2005թ-ից եւ Բուսկերուդի շրջանի խորհրդարանի անդամ 1993 թ-ից:


Տորբյորն Յագլանդի որպես գլխավոր քարտուղարի երդմնակալությունը տեղի կունենա 2009թ-ի հոկտեմբերի 1-ին: Այս մասին հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: