29 սեպտեմբերի 2009 - 23:12 AMT
Արթուր Աբրահամ. Թեյլորը մեծ բռնցքամարտիկ է, սակայն նա չի հաղթի ինձ իմ տարածքում
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատմել է Զիննովիցեում (Գերմանիա) իր մարզական ճամբարի մասին, որտեղ նա նախապատրաստվում է Ջերմեն Թեյլորի հետ մենամարտին: Հիշեցնեմ, որ այդ բռնցքամարտիկների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինում եւ կանցնի «Showtime» գերմրցաշարի առաջին շրջանի շրջանակներում:

«Սա հիանալաի վայր է լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Ես այստեղ բազում անգամ եմ եղել: Թարմ օդը, ափը, ծովը, ամեն ինչը հիասքանչ է: Մենք ամեն ինչ ունենք նախապատրաստվելու համար: Լավ է դուրս գալ Բեռլինից, այնտեղ շատ բան է շեղում ուշադրությունը: Զիննովիցեում ես միայն ուտում եմ, քնում եւ մարզվում եմ,-ասել է Աբրահամը:-Ջերմենը մեծ չեմպիոն է: Նա առասպել է: Սակայն նա չի հաղթի ինձ իմ տարածքում, իմ երկրպագուների աչքի առաջ: Նա հաղթել է Կառլ Ֆրոչին միավորներով, սակայն հետո բրիտանացին կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ: Ջերմենը շատ ուժեղ է, ես վստահ եմ, որ դա ուշագրավ խաղ է լինելու»,-մեջբերում է Աբրահամին Fightnews-ը: