30 սեպտեմբերի 2009 - 14:38 AMT
Ղազախստանում մեկնարկել են «Փոխգործակցություն-2009» զորավարժությունները
Ղազախստանում մեկնարկել են «Փոխգործակցություն-2009» զորավարժությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի մարտունակության ամենախոշոր ստուգատեսի երրորդ փուլն են ազդարարում:

Մոտ 1,5 հազար զինծառայող ու շուրջ 100 միավոր մարտական տեխնիկա է մասնակցում Ղազախստանի արեւմուտքում (Աքթաու) մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժություններին:

Ղազախստանի ԶՈՒ «Վոստոկ» տարածաշրջանային հրամանատարության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պոսպելովի ղեկավարությամբ կայանալիք հրամանատարաշտաբային զորավարժություններից բացի, մի շարք ուսումնական միջոցառումներ կանցնեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զինվորական ստորաբաժանումների եւ օպերատիվ խմբերի մասնակցությամբ:

Նախատեսվում է, որ զորավարժությունների ակտիվ փուլին հետեւելու համար Ղազախստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: