30 սեպտեմբերի 2009 - 17:06 AMT
ՀՀ նախագահը թույլ չի տա, որպեսզի Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղի անկախությունը սակարկության առարկա դառնան
Հայաստանի նախագահը երբեք թույլ չի տա, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ու Լեռնային Ղարաբաղի անկախությունը սակարկության առարկա դառնան: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկվար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հրապարակված Արձանագրությունները: «Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը երբեք թույլ չի տա նման բան, եւ ոչ միայն այն պատճառով, որ այդ կետն ամրագրված է Հայաստանի Սահմանադրության եւ ազգային անվտանգության հայեցակարգում, այլեւ որովհետեւ այդ մոտեցումն արտացոլում է նրա դիրքորոշումը»,- հայտնել է փորձագետը: