30 սեպտեմբերի 2009 - 17:17 AMT
iCON Communications ինտերնետ պրովայդերը իջեցնում է սակագները եւ առաջարկում է նոր ծառայություններ
Սեպտեմբերի 30-ին կայացած մամլո ասուլիսում iCON Communications ընկերության կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը լրագրողներին հայտնեց սակագնային ծրագրերի գների իջեցման եւ նոր ծառայությունների մեկնարկի մասին:

Ընկերության նորացված սակագնային ծրագրերի ցանքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից, այժմ այսպիսին է`

iCON optima (1024կբ/ վրկ down/256կբ/վարկ up) - ամսեկան`33.000 դր

iCON media (512 կբ/վրկ down/128 կբ/վրկ up) - . ամսեկան`22.000 դր

iCON connect (256 կբ/վրկ down/128 կբ/վրկ up) - ամսեկան` 12.000 դր

iCON entry (128կբ/վրկ down/64 կբ/վրկ up) - ամսեկան` 8.000 դր

Քասարջյանը ավելացրեց նաեւ, որ ընկերությունը կսկսի տրամադրել երկու նոր ծառայություն, որից մեկը նախատեսված է կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են տրամադրել իրենց աշխատակիցներին վիրտուալ հնարավորություն կամ միասնական կապ ստեղծել կազմակերպության տարբեր բաժինների միջեւ:

Երկրորդ ծառայությունը` iCON stream-մն է, որը ենթադրում է մեծ արագության ինտերնետ ցանցի ժամանակավոր հասանելիությունը (1024 down/256 up): Ծառայության արժեքն է` օրական 3000 դրամ եւ տրամադրվում է USB մոդեմի կամ ներքին WiMAX մոդեմի միջոցով:

Մամլո ասուլիսի վերջում, Քասարջյանը նշել է, որ iCON-ը հանդիսանում է առաջին պրովայդերն է, որը վերանայել է իր գները այն բանից հետո, երբ ԱրմենՏելը (ապրանքանիշ Beeline ) իջեցրեց մեծածախ ինտերնետի գները: