25 հունիսի 2003 - 19:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ ՆԱԽԱՆՇՎԱԾ Է ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում նախանշված են ՀՀ ղեկավարի հանդիպումները Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի, ԱԳՆ ղեկավար Իրակլի Մենաղարիշվիլու եւ պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության խորացման հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման թեմային: Վրացական աղբյուրների ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, բանակցությունների մասնակիցները կքննարկեն նաեւ Վրաստանի հայաբնակ Ջավախքի շրջանի բնակչության սոցիալական վիճակը: