30 սեպտեմբերի 2009 - 21:36 AMT
Նոր թուրքական քարտեզներում Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Նախիջեւանը եւ Հայաստանը Արցախի հետ ներառված են Թուրքիայի կազմում
Թուրքիայում տպագրվել է դպրոցական դասագրքերի նոր խմբաքանակ, որոնցում պարունակվում են բազմաթիվ սխալներ եւ աղավաղված պատմական փաստեր: Բայց ամենամեծ աղմուկը հանել է քարտեզը, որում Թուրքիայի կազմի մեջ ներառված են Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Բաթումը, Նախիջեւանը եւ Հայաստանն Արցախի հետ:

Ինչպես հաղորդում է «Միլլիյեթ» թերթը, Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ծանոթ են այդ դասագրքին: Պաշտոնյան բացառել է գրքի հաստատումը որպես դպրոցական դասագիրք` թույլ տրված սխալների պատճառով:

Սակայն «Միլլիյեթ» թերթը թվարկելով այն քաղաքներն ու շրջանները, որոնք համաձայն այդ քարտեզի պատկանում են Թուրքիային, չի հիշատակում Հայաստանը որպես պետություն, որը նույնպես ներառված է «սկանդալային քարտեզում»: Հենց «Սկանդալային քարտեզ» վերնագրով էլ հրատարակվել է հոդվածը թուրքական թերթում: