30 սեպտեմբերի 2009 - 22:51 AMT
ԱՄՆ-ի հայ համայնքի առաջնորդները հանդիպեցին Շվեյցարիայի դեսպանի հետ
ԱՄՆ-ի սփյուռքի կազմակերպությունների առաջնորդները հանդիպեցին Շվեյցարիայի դեսպան Ուրս Զիսվիլերի հետ: Հանդիպման ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչները կիսեցին իրենց մտավախությունները, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում անվտանգության, արժանապատվության եւ հայ ազգի իրավունքների պաշտպանության գործում:

Հանդիպումը կայացավ Վաշինգտոնում Շվեյցարիայի դեսպանատանը, զրույցի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին ողջ աշխարհի հայերի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: