1 հոկտեմբերի 2009 - 16:39 AMT
VivaCell-MTC-ն իր ջանասիրությամբ վաստակել է հանրության վստահությունը
VivaCell-MTC ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր այցելել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոֆեսորների եւ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր տնօրենը պատմել է Հայաստանի երկրորդ բջջային օպերատորի գործունեության եւ կատարած աշխատանքի մասին: Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերության տքնաջան աշխատանքի շնորհիվ հաջողվել է վաստակել սպառողների վստահությունը եւ ստանալ հայկական շուկայի 80%-ը: «Երբ մենք սկսեցինք գործել Հայաստանում, մենք ընդամենը 43 կայան ունեինք: Այսօր դրանց փիվը հասնում է գրեթե 900-ի, իսկ մեր բաժանորդների թիվը մոտենում է 2 միլիոն 100 հազարին»,- հայտնել է VivaCell-MTC ընկերության գլխավոր տնօրենը:
Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին պատմել է ընկերության կողմից իրականացվող կորպորատիվ ծրագրերի մասին: Նրա խոսքով, բոլոր ձեռնարկատերերը պետք է շահույթի որոշակի տոկոսը հանրությանը վերադարձնեն եւ կորպորատիվ պատասխանատվությամբ մոտենան գործին: