1 հոկտեմբերի 2009 - 17:45 AMT
Ամերիա ՓԲԸ անցկացնում է հարցում Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների շրջանում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվերով Ամերիա ՓԲԸ-ն իրականացնելու է խոշոր հարկատուների հարցում Հայաստանի Հանրապետությունում, ասվում է Ամեչաբանկի մամլո ծառայության հաղորդակցության մեջ:
Համաձայն հաղորդակցության, հարցումը նախաձեռնվել է Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից`Հայաստանին տրված դրամաշնորհի շրջանակներում:Հարցումը անմիջական ազդեցություն կունենա դրամաշնորհի հիմնական նպատակի իրականացման վրա, այն է՝ նպաստել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վերլուծական աշխատանքների զարգացմանը` ՀՀ խոշոր հարկատուների հարցման արդյունքների հիման վրա տրամադրելով արժանահավատ տեղեկատվություն Ընդհանուր հավասարակշռության հաշվողական (ԸՀՀ) մոդելի համար: «ԸՀՀ հայկական մոդելը կօգտագործվի հարկային քաղաքականության փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի մասնավոր սեկտորում վերլուծելու նպատակով: Այն նա- հիմք կծառայի Հայաստանի տնտեսության - տնտեսական աճի հետագա վերլուծություններն իրականացնելու համար», - ասվում է հաղորդակցության մեջ:
Այս նախագծիշրջանակներումԱմերիան կառանձնացնիհարցմանընտրանքային ուղղությունները, կմշակի հարցման անցկացման մեթոդները, տվյալների մուտքագրման - վերլուծության միջոցները, ինչպես նա- կներկայացնի հարցման արդյունքների վերաբերյալ վերջանական վերլուծական հաշվետվություն:
Ամերիան Հայաստանում խորհրդատվականառաջատար կազմակերպությունն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների - ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի - պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական - հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման - բարեփոխումների - այլ ոլորտներում: