1 հոկտեմբերի 2009 - 20:52 AMT
Թուրք լրագրողները դեմ են Թուրքիայի արտգործնախարարության գործողություններին
Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիան (Association of Diplomacy Correspondents, DMD) քննադատության է ենթարկել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը` կապված NTV հեռուստաընկերության նկարահանող խմբի Արցախ կատարած այցի հետ: Այս մասին հաղորդում է Todays Zaman-ը:

Թուրքիայի արտգործնախարարությունը Ադրբեջանի արտգործնախարարության նոտային ի պատասխան հայտարարել է, որ «թուրք լրագրողների վարվելակերպն անօրինական է եւ չունի ոչ մի ընդհանուր բան Թուրքիայի քաղաքականության հետ»:

Ի պատասխան սրան Թուրքիայի լրագրողական ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք հիշեցնում ենք Թուրքիայի արտգործնախարարությանը, որ լրագրողներն ընդունելով իրենց մասնագիտական պարտավորությունները` միաժամանակ իրենց վրա չեն վերցնում ոչ մի պարտավորություն հանդես չգալ պետության քաղաքականության դեմ, այլ առաջնորդվում են իրենց մասնագիտական սկզբունքներով` միջազգային ընդունված չափանիշների շրջանակներում»: