1 հոկտեմբերի 2009 - 20:58 AMT
Հայաստանի կառավարությունը մի շարք շտկումներ է ներմուծել խաղատների գործունեությունը կարգավորող օրինագծերի մեջ
ՀՀկառավարությունը հինգաշբթի օրը կայացած արտագնա նիստումհավանություն էտվել «Հաստատագրվածվճարների մասին», «Պետական տուրքի մասին», «Շահութահարկի մասին» ,«Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Օրենսդրական այս փաթեթն ուղղված է մեր երկրում խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն, մի ոլորտ, որին վերաբերող որոշումները ՀՀ վարչապետի դիտարկմամբ հաճախ խեղաթյուրվում են:

Տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է այդ օբյեկտների համար, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն: Առաջարկվում է, որ խաղատները վճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` 50-ական միլիոն: Նշված օրինագծերը սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով: