2 հոկտեմբերի 2009 - 16:00 AMT
Անկարան եւս վախեր ունի Հայաստանի հարցում
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում Անկարան բավականին շատ վախեր ունի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ Հանրային պալատի անդամ, Առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շեվչենկոն: «Թուրքերի մոտ կան բավականին շատ առասպելներ հայերի մասին: XX դարի սկզբի իրադարձությունները արյունալից եւ դաժան էին: Սակայն ես կարծում են, որ չմոռանալով պատմությունը` անցյալի ցավը եւ տառապանքները, Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդները կարող են տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,-ասել է ռուս լրագրողը:

Նրա խոսքերով, շփումների բացակայությունը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանի առկայությունը` վնաս է հասցնում առաջին հերթին հայ ժողովրդին: «Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը շահավետ է երկու ժողովրդների համար: Այդ շահավետ է նաեւ Ռուսաստանի համար: Ի վերջո հայ ժողովուրդը կկարողանա վերականգնել իր պատմական կարգավիճակը»,- հայտարարել է Շեվչենկոն: