2 հոկտեմբերի 2009 - 16:10 AMT
ԱրմենՏելը բացել է Հայաստանի առաջին հեռահար ուսուցման դասարանը
Այսօր Երեւանի թիվ 55 դպրոցում ԱրմենՏելը բացել է Հայաստանիառաջին հեռահար ուսուցման դասարանը: «Դեռ տաս տարի առաջ նման բան անհնարին էր նույնիսկ պատկերացնել: Իսկ այսօր տեխնոլոգիաներն այնպիսի առաջընթաց են ապրել, որ ամենաֆանտաստիկ բաները դարձել են իրականություն: Սա նոր դպրոց է, 21-րդ դարի դպրոց, ապագայի դպրոց: Ինտերակտիվ դասարանը խիզախ լուծում է, եւ «ԱրմենմՏել»-ը հպարտ է դառնալ Հայաստանի դպրոցներում նորամուծությունների հովանավոր», - հեռահար ուսուցման դասարանի բացման արարաղության ժամանակ ասել է «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ի.Կլիմկոնշեշտեց, որ հեռահարուսուցման դասարանը ստեղծվել է կրթությանը, երեխաներին եւ պատանիներին աջակցելու, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու «ԱրմենՏել»-ի ռազմավարության շրջանակներում:
Հեռահար ուսուցման համակարգը ներդրված է թիվ 55 դպրոցում «Ալֆա» ընկերության հետ համատեղ:
«Համակարգի հիմքում ընկած է Polycom QDX6000 տեսակոնֆերանսային կապը` համապաատսխան ծրագրային փաթեթով: Այն ներդրվել է դպրոցի 16 դասարաններում, որոնք ներկայում կարող են կապվել ոչ միայն միմյանց հետ, այլեւ ցանկացած այլ հեռահար օգտվողի հետ», - նշեց «Ալֆա» ընկերության առեւտրային բաժնի ղեկավար Արթուր Ղարիբյանը: