2 հոկտեմբերի 2009 - 18:23 AMT
Հարավային Կովկասում անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ պահպանել
Հարավային Կովկասի տարածաշրջանում անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Այդ մասին հայտնել է հայտնի կինոռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Ուկրաինայի Արվեստի ակադեմիայի ակադեմիկ Ռոման Բալայանը: Նրա խոսքով, հայ-թուրքական երկխոսությունը դրական քայլ է բազմամյա ճահճացման պայմաններում եւ միայն երկու երկրների տնտեսության զարգացման վրա չէ, որ դրական ազդեցություն կունենա:

«Արձանագրությունների ստորագրման հակառակորդների մտքով անգամ չի անցնում, որ թուրքերի մեծամասնությունը չգիտի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Երկխոսության հաստատումը բացառապես դրական պահ է, որը նոր էջ է բացում երկու ժողովուրդների պատմության մեջ»,- ասել է կինոռեժիսորը, հաղորդում է Analitika.at.ua-ը: