2 հոկտեմբերի 2009 - 19:04 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պետք չէ շտապել
Հայաստանն ու Թուրքիան չպետք է շտապեն փոխհարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ Հանրային Պալատի անդամ, Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն: «Այդ գործում շատ կարեւոր է ժողովրդի կամքին հակառակ չգնալ: Պետք է հասարակական կարծիք նածապատրաստել, մարդկանց պարզաբանել բոլոր դրական ու բացասական կողմերը: Եթե իշխանությունները դա արագ անեն, ապա դա կհանգեցնի հասարակական ճգնաժամի: Ամեն ինչ պետք է աստիճանաբար անել»,- նկատել է ռուս լրագրողը: