2 հոկտեմբերի 2009 - 20:10 AMT
Երեւանը նախապայմաններ չի առաջադրել Անկարային, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը դրանք չունի
Հայաստանը նախապայմաններ չի առաջադրել Անկարային, բայց դա չի նշանակում, որ Երեւանը չի ունեղել եւ չունի մտահոգություններ: Այդ մասին «Armenian Reporter»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք` դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, Հայաստանի շրջափակումը, Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ժխտումը, ինչը հայերի մեջ դեռեւս պահպանում է պատմական անարդարության եւ անվտանգության շարունակական բացակայության զգացմունքները; Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, այդ թվում եւ ռազմական օժանդակությունը, ինչը չի նպաստում տարածաշրջանում վստահության ամրապնդմանը; Թուրքիայում հայկական հուշարձանների, եւ ընդհանրապես հայկական ժառանգության աղետալի վիճակը»,- ասել է ՀՀ ղեկավարը:

Նա ավելացրել է, որ հայկական կողմը մի շարք մտահոգություններ ունի, որոնք, գուցեեւ, պաշտոնապես չեն հնչեցվել: «Բայց այդ մտահոգություններն առկա են եւ նույնպես հաշվի են առնվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու մեր որոշումն ընդունելիս»,- հայտնել է Հայաստանի նախագահը: