2 հոկտեմբերի 2009 - 20:59 AMT
Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը սկսվել է բողոքի ակցիայից
Փարիզում, ուր համահայկական ուղեւորության շրջանակներում ժամանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, կապված Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրման հետ: Մինչ հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպելը, Հայաստանի ղեկավարը հանդիպել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Երբ նախագահի շարասյունը մոտենում էր հանդիպման վայրին, ցուցարարները վանկարկում էին` «Ոչ»: Ֆրանսիայի ոստիկանությունը փորձել է հեռացնել ակտիվիստներին, արդյունքում նրանց միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, հաղորդում է AP գործակալությունը: