2 հոկտեմբերի 2009 - 22:18 AMT
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Ericsson-ի ներդրումը հանրապետության IT-ոլորտի զարգացման գործում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Էրիքսոն ընկերության փոխնախագահՅան Կեմպբելին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` ՀայաստանիՀանրապետության վարչապետըբարձր է գնահատել Էրիքսոն ընկերության` Հայաստանում աշխատանքներ ծավալելու պատրաստակամությունը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարեւորում է Հայաստանում լայնաշերտ ցանցի ստեղծման նպատակով փոխշահավետ համագործակցության ձեւավորումը, Էրիկսոնի եւ տեղական ընկերությունների միջեւ համագործակցության զարգացումը, էլեկտրոնային կառավարման բնագավառում համագործակցության հնարավորությունները, Գյուրիում տեխնոպարկի ստեղծման ծրագրում Էրիքսոն ընկերության մասնակցությունը, ինչպես նաեւ «Արմթեք» տարեկան համաժողովին Էրիքսոնի մասնակցությունն ու օժանդակության հարցը: Հանդիպման ավարտինգործադիրիղեկավարը Էրիքսոն ընկերությանը մաղթել է հաջողություններ Հայաստանում նախատեսվող ծրագրերի իրականացման գործում: