3 հոկտեմբերի 2009 - 15:04 AMT
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետները որոշված չեն
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետները որոշված չեն: Այդ մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Օլլի ՌԵնը: Ըստ նրա, Բրյուսելը դեմ է ԵՄ-ին անդամակցության հարցում թեկնածու երկրների համար կոնկրետ ժամկետների սահմանմանը, քանի որ անհնար է նախապես իմանալ, թե երբ նրանք կկատարեն ԵՄ-ին անդամակցելու բոլոր պայմանները:

«Արագացնելու համար ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Ստամբուլը պետք է միջոցներ ձեռնարկի մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ազատությունների ապահովման ոլորտում առկա խնդիրները լուծելու համար»,-ասել է Օլլի Ռենը, գրում են ԶԼՄ-ները: