3 հոկտեմբերի 2009 - 18:52 AMT
Սոֆի Լոռենը կկատարի իր մոր դերը «Իմ տունը լի է հայելիներով» ֆիլմում
Համաշխարհային կինոաստղ Սոֆի Լոռենը կկատարի իր մոր դերը «Իմ տունը լի է հայելիներով» ֆիլմում: Սակայն ֆիլմի նկարահանումից առաջ, որի առաջին ցուցադրությունը տեղի կունենա եկող տարի, հարց ծագեց` թե ո՞վ է խաղալու երիտասարդ Լոռենի դերը:

Հարցը լուծվեց շնորհիվ դերասանների ընտրության բազմաթիվ փորձերի, որոնցից հետո հրավիրեցին նկարահանման կինոյի ծագող աստղ Մարգարետ Մեյդին: Նրա դեբյուտը «Բավարիա» ֆիլմում դրական արձագանք ստացավ Վիեննայի կինոփառատոնում:

Ֆիլմը պատմում է Լոռենի կյանքից շատ նշանավոր դրվագների մասին: Իր կարիերայի ընթացքում Սոֆի Լոռենը նկարահանվել է 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալերեն ձեւով», «Արեւածաղիկը»: