3 հոկտեմբերի 2009 - 19:03 AMT
Երեւանում տեղի ունեցավ «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացումը
Հոկտեմբերի 3-ին Երեւանում բացվել է «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 6-ը:

«ReAnimania» փառատոնի նպատակն է` նպաստել անիմացիոն արվեստի զարգացմանը, դաստիարակել համաշխարհային մակարդակի նկարիչ-անիմատորների նոր սերունդ եւ աշխարհի ասպարեզում ցուցադրել հայ անիմատորների աշխատանքները, նաեւ ներկայացնել հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն նմուշները:

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իրանից, Ուկրաինայից, Մալիից եւ այլն:

Փառատոնը նվիրված է 3D անիմացիայի հիմնադիր` Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին: Փառատոնը կանցկացվի ամեն տարի:

Փառատոնի կազմակերպմանը աջակցեցին Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Գերմանիայի դեսպանատները: «ReAnimania»-յի գլխավոր հովանավորն է` VivaCell-MTS ընկերությունը: