5 հոկտեմբերի 2009 - 15:09 AMT
Էրդողանը վերընտրվել է ԱԶԿ նախագահի պաշտոնում
Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդ եւ երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում` քրդամետ կուսակցության աջակցությամբ, որը սատարում է «քրդական հարցը» լուծելու կառավարության նախաձեռնությանը: Ինչպես գրում է «Հյուրիեթ» թերթը, իր եզրափակիչ ելույթում Էրդողանը միասնության կոչով դիմել է ազգին եւ կրկին հաստատել, որ «Թուրքիայում միայն մեկ ազգ պետք է լինի»: