5 հոկտեմբերի 2009 - 16:49 AMT
Ուկրաինայում կայացել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական երեկո
Ուկրաինայում կայացել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, ինչպես նաեւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի էկրանավորման 45-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն:

Ինչպես հաղորդում է Aalitika.at.ua-ը, միջոցառման կազմակերպողը «ԱՕՔՍ» հայկական մշակութային ընկերակցությունն է:

Միջոցառմանը մասնակցում էր Փարաջանովի այրին` Սվետլանա Շչերբատյուկը, հայտնի կինռեժիսոր Ռոման Բալայանը, կիեւվյան նկարիչ Բորիզ Եղիազարյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Թամարա Ավետիսյանը եւ այլ հասարակական գործիչներ:

Ստեղծագործական երեկոյի շրջանակներում կազմակերպվեց Ուկրաինայի զանազան մարզերից ու քաղաքներից մասնակցող երիտասարդ հայ եւ ուկրաինացի նկարիչների կտավների ցուցահանդես-շնորհանդեսը: