5 հոկտեմբերի 2009 - 17:54 AMT
Երեւանում կքննարկեն սպառման ենթակառուցվածքի ձեւավորման խնդիրները
Երեւանում տեղի կունենա սեմինար` «Պահանջարկահեն որակյալ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում», հաղորդում է Քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC):

Սեմինարի հիմնական նպատակն լսարանի շրջանում ձեւավորել ամբողջական պատկերացում անհրաժեշտ բարեփոխումների մասին վերոհիշյալ համաձայնագրի կիրառման նպատակով: Սեմինարը կանդրադառնա Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ ենթակառույցների ստեղծման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ ապրանքների հավատարմագրմանը, ստանդարտացմանը, չափագիտական եւ տեխնիկական համապատասխանեցումներին:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ազատ առեւտրի համաձայնությունը նախատեսում է հայկական ապրանքների ազատ մուտք դեպի եվրոպական շուկա, ենթադրում է դրանց համապատասխանեցումը որոշակի չափանիշների` ապահովելու ապրանքների որակն ու անվտանգությունը:

Սեմինարի կազմակերպիչներն են` AEPLAC-ը, ՀՀ տնտեսության նախարարությունը Եվրախորհրդի խորհրդատվական խմբի եւ Գերմանիայի չափագիտական ինստիտուտի հետ համատեղ:

Սեմինարին կմասնակցեն պետական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ փորձարկման լաբորատորիաներից, կազմակերպություններից, առեւտրական պալատներից նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: