5 հոկտեմբերի 2009 - 18:04 AMT
Հայաստանը կմասնակցի Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովին
1996թ.-ից ի վեր Կենդանիների միջազգային պաշտպանության օրը, Եվրոպայի քաղաքներում կազմակերպվում է Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային Համաժողով (ԸԿԲՄՀ), որին մասնակցում են կենդանիների բարեկեցության խնդիրներով զբաղվող խոշորագույն միջազգային կազմակերպությունները եւ այս ոլորտում աշխատող ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ շուրջ 50 երկրներից:

Համաժողովն իր տեսակի մեջ առաջատարն է: Յուրաքանչյուր տարի այն տեղի է ունենում եվրոպական տարբեր քաղաքներում եւ ստեղծում է հենահարթակ, որտեղ տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունները միասին աշխատում են, իրականացնում գիտելիքի ու փորձի փոխանակում, հաստատում միջազգային եւ տարածաշրջանային համագործակցություն:

11-րդՀամաժողովի կարեւորագույն շեշտադրումը կենդանիների բարեկեցությանն առնչվող խնդիրների ընկալումն է, կենդանիների բազմացման վերահսկողությունն ու ստերջացումը:

Թեմաները ներառում են հանրային առողջապահության եւ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ կրթական ծրագրերի, քարոզչության եւ օրենսդրական գործընթացների իրականացում:

Հայաստանը Եվրոպայի խորհրդիերկրներիցմիակն է, որ երբեւէ չի մասնակցել Համաժողովին: Այս տարի Հայաստանին մասնակցության հնարավորություն է ընձեռվել:

Հաշվի առնելով Հայաստանումթափառողշներիհիմնախնդրի սրությունը եւ մինչ օրսխնդրի լուծմանն ուղղված գործողությունների ապարդյունավետությունը` կենդանիների պաշտպանության մի շարք միջազգային կազմակերպություններ իրենց համագործակցությունն են առաջարկել Երեւանի քաղաքապետարանին թափառող շների վերահսկման համալիր ծրագրի կազմման եւ իրագործման գործում: