5 հոկտեմբերի 2009 - 22:42 AMT
Հայաստանի նախագահը ճիշտ ուղու վրա է, գտնում է Լոս-Անջելեսի ներկայացուցիչը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի նախագահը ճիշտ ուղու վրա է: Այդ մասին ԱՄՆ արեւմտյան ափին` Լոս-Անջելեսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտնել է բժիշկ Էդուարդ Ազիզյանը: «Մենք գոհ ենք Հայաստանի նախագահի հետ մեր հանդիպումից, նա շատ հարցերի պատասխաններ տվեց: Ես գտնում եմ, որ մեր նախագահը ճիշտ ուղու վրա է, եւ Հայաստանը մոտ ժամանակներս աշխարհին կներկայանա նոր կերպարով»,- հայտնել է Էդուարդ Ազիզյանը: