6 հոկտեմբերի 2009 - 11:21 AMT
Հովհաննես Գոհարյանի «ԲԱՏԷ» ակումբը վաղաժամ դարձել է Բելառուսի չեմպիոն
Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի «ԲԱՏԷ» ակումբը վաղաժամ` առաջնության ավարտից 4 տուր առաջ, վեցերորդ անգամ (1999, 2002, 2006, 2008) դարձել է Բելառուսի չեմպիոն:

Վճռորոշ եղավ 22-րդ տուրի խաղը, որտեղ Բորիսովի ֆուտբոլիստներն իրենց դաշտում ջախջախեցին Նովոպոլոցկի «Նաֆտանին»-4:0 հաշվով:

Հովհաննես Գոհարյանն այս խաղում դաշտ դուրս եկավ, ինչպես միշտ, երկրորդ խաղակեսում, 68-րդ րոպեին` փոխարինելով կապիտան Դմիտրի Լիխտարովիչին:

Այս հաղթանակից հետո Վիկտոր Գոնչարենկոյի ակտիվում 53 միավոր է եւ թիմը անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Դինամոյի» համար, որն ունի 40 միավոր:

Անցած սեզոնում Բորիսովի ֆուտբոլիստները ապահովեցին առաջին տեղը ավարտից երկու տուր առաջ: Տիտղոսների քանակով «ԲԱՏԷ»-ն երկրորդ տեղում է «Դինամոյից» հետո, որը հաղթող է ճանաչվել յոթ անգամ: