6 հոկտեմբերի 2009 - 11:50 AMT
Վարչապետը կարեւորել է «Սիմենս» ընկերության գործունեությունն երկրի շուկայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմենս-Ավստրիա» բաժնետիրական ընկերուրության վարչության նախագահ Բրիգիտե Էդերերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները քննարկվելեն ընկերությանկողմից Հայաստանում իրականացվողհեռանկարային ծրագրերը, մասնավորապես` մետալուրգիայի բնագավառում: ՀՀ վարչապետը կարեւորել է «Սիմենս» ընկերության նման հեղինակավոր ընկերությունների աշխատանքի ակտիվացումը Հայաստանի շուկայում: Հանդիպման ավարտինկողմերըմեկանգամ եւսհավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելուիրենց պատրաստակամությունը: