6 հոկտեմբերի 2009 - 13:36 AMT
Ռուսաստանը մտահոգված է Անդրկովկասի իրավիճակով
Կողմերը քննարկել են Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները եւ Ռուսաստան-ԵՄ հերթական գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը: Տեղի է ունեցել նաեւ կարծիքների փոխանակում մի շարք ակտուալ միջազգային խնդիրների շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագիրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ իրավիճակն Անդրկովկասում: Շահագրգիռ կերպով քննարկվեցին նաեւ եվրոատլանտյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղիները, ներառյալ Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի կնքման վերաբերյալ ռուսական նախաձեռնության իրականացումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: