6 հոկտեմբերի 2009 - 15:10 AMT
Կանադահայերի կոնգրեսն աջակցում է Հայաստանի նախագահի նախաձեռնությանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր համահայկական ուղեւորության շրջանակներում հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի Արեւելյան ափի եւ Կանադայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանկ, Հայաստանի նախագահը հասկացրել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի կապ չունեն ոչ Հայոց ցեղասպանության, ոչ ղարաբաղյան հակամարտության հետ: 5-ժամյա քննարկման ընթացքում նախագահին են ներկայացվել Սփյուռքի բազմաթիվ առաջարկներն ու մոտեցումները Արձանագրությունների վերաբերյալ: Լսելով Հայ համայնքների ներկայացուցիչներին Սերժ Սարգսյանը պարզաբանել է յուրաքանչյուրին իր գործողությունները եւ խնդրել է «սեւ կատու չորոնել մութ սենյակում, առավել եւս, եթե այնտեղ ոչինչ չկա»:

«Ես զարմացած եմ նախագահի ոգու կորովով ու անկեղծությամբ»,-ասել է Կանադահայերի կոնգրեսի անդամ Պիեռ Աքքելյանը:

Կանադահայերի կոնգրեսը հաղորդել է նաեւ, որ սատարում է նախագահի նախաձեռնությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, հաղորդում է մամլո ծառայությունը: